ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Ջհանգիրյանն էլ է «գլխի ճարը տեսնում»

Ջհանգիրյանն էլ է «գլխի ճարը տեսնում»
26.02.2016 | 01:34

Խորհրդարանական ընտրություններին մեկ տարի դեռ կա, բայց և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ճամբարներում նախընտրական տրամադրություններ են: Բոլորը փորձում են սեփական գլխի ճարը տեսնել, հասկանալ՝ ով կարող է երաշխիք տալ, որ հաջորդ խորհրդարանում էլ պատգամավորի ցանկալի աթոռին տեր կկանգնեն:
Խորհրդարանական ընդդիմադիրներից ոմանք արդեն իշխանական խողովակներով կարողացել են «կորզել» որոշ հավաստիացումներ, մյուսներն էլ այդ ճանապարհի վրա են: Այս «առաքելության» իրագործման փուլում է նաև ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Մեր տեղեկություններով, վերջինս փորձում է անձամբ իշխանական վերին օղակից վստահեցումներ ստանալ, որ խորհրդարանում իր տեղն «ապահովագրված» կլինի: Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն, նրան ՀԱԿ-ում վաղուց ընկալում են որպես իշխանության «մարդ» ու նրա հետ կապված «ծրագրեր» չունեն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ